Ամիր Աբդոլլահյան. «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հետևանքները ցնցեցին աշխարհը
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը բարձր է գնահատել Գազայի ժողովրդի կայունությունը, դիմադրությունն ու հաղթանակը և ասել. ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հետևանքները ցնցեցին աշխարհը»:
Նա նշել է. «Թեև Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կորուստները շատ մեծ էին, դառը և ցավալի, սակայն Պաղեստինի ժողովրդի հաղթանակի և նվաճումների չափերը շատ ավելի մեծ էին և տարբեր հարթություններում ռազմավարական հավասարակշռությունը փոխեցին հօգուտ Պաղեստինի»:
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի վարչապետի հայտարարությանը, թե Գազայի վրա հարձակման նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, Աբդոլլահյանն ասել է. «Չնայած ավելի քան մեկուկես ամիս շարունակվող ագրեսիային և տասնյակ հազարավոր պաղեստինցիների սպանությանն ու վիրավորվելուն, ԱՄՆ-ն ուև Իսրայելի ռեժիմը ռազմական ոլորտում չհասան անգամ նվազագույն հաղթանակի և ստիպված եղան անուղղակիորեն բանակցել ՀԱՄԱՍ-ի հետ՝ հրադադարի և բանտարկյալների ազատ արձակման շուրջ»:
Նշելով, որ բոլորն են ասում, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ռեժիմները մարտի դաշտում ոչինչ չեն շահել, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Նրանք փորձում են քաղաքական ծրագրերով հասնել նրան, ինչին չեն կարողացել հասնել ռազմական ճանապարհով: Սակայն դա երազանք է, որը հաստատ իրականություն չի դառնա: Իսկ ՀԱՄԱՍ-ի ու պաղեստինյան Դիմադրության խմբերի դիվանագիտությունը կչեզոքացնի այդ քաղաքական ծրագրերը»։
Ամիր Աբդոլլահյանը բարձր է գնահատել Դիմադրության խմբերի և Գազայի ժողովրդի պատվաբեր և խիզախ դիմադրությունը Սիոնիստական ռեժիմի 47-օրյա դաժան ագրեսիայի նկատմամբ և ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել քաղաքական և միջազգային ասպարեզներում աջակցել պաղեստինի ժողովրդին ու Դիմադրությանը։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Էսմայիլ Հանիեն շնորհակալություն է հայտնել Իրանի առաջնորդին, նախագահին, կառավարությանն ու ժողովրդին ամուր աջակցության համար և ասել. «Սա քաղաքական հաղթանակ է, որը ձեռք բերվեց դաշտային դիմադրության հաղթանակի հիման վրա, և հակառակորդը չկարողացավ հասնել իր նպատակներին, բացի կանանց, երեխաներին ու քաղաքացիներին սպանելուց և նրանց տները քանդելուց»։