Իրանում կյանքի միջին տևողությունը կազմում է 75 տարի
https://parstoday.ir/hy/news/iran-i209680-Իրանում_կյանքի_միջին_տևողությունը_կազմում_է_75_տարի
Իրանի առողջապահության նախարարության զարգացման, կառավարման և վարչական վերափոխման կենտրոնի գլխավոր տնօրենը հայտարարել է. «Իրանում կյանքի տեւողությունն այսօր 75 տարի է, իսկ իսլամական հեղափոխությունից առաջ այդ ցուցանիշը կազմում էր 56 տարի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2023 07:37 Asia/Tehran
  • Իրանում կյանքի միջին տևողությունը կազմում է 75 տարի

Իրանի առողջապահության նախարարության զարգացման, կառավարման և վարչական վերափոխման կենտրոնի գլխավոր տնօրենը հայտարարել է. «Իրանում կյանքի տեւողությունն այսօր 75 տարի է, իսկ իսլամական հեղափոխությունից առաջ այդ ցուցանիշը կազմում էր 56 տարի»:

Ահմեդ Ջավանմարդն ասել է. «Արդյունավետությունը պարզ լեզվով նշանակում է ճիշտ կատարել ճիշտ աշխատանքը: Առողջապահական համակարգի գործունեությունն արդյունավետ է, քանի որ այն ապահովում է մարդկանց առողջությունը, իսկ նախարարության աշխատանքի արդյունքում գրանցվել է բազմաթիվ ցուցանիշների բարելավում, ներառյալ՝ կյանքի տևողությունը»։

Ջավանմարդը հավելել է. «75 տարին առողջապահական ցուցանիշների մեջ լավ թիվ է և վկայում է, որ երկրի առողջապահական համակարգի արդյունավետությունն աճում և բարելավվում է»։