ԻԻՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում անվտանգություն և կայունություն կհաստատվի
https://parstoday.ir/hy/news/iran-i209726-ԻԻՀ_ԱԳ_նախարարը_հույս_է_հայտնել_որ_տարածաշրջանում_անվտանգություն_և_կայունություն_կհաստատվի
ԻԻՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի հաստատմամբ, պաղեստինցի կանանց ու երեխաների ազատ արձակմամբ և գերիների փոխանակմամբ, տարածաշրջանում կայունություն և անվտանգություն կհաստատվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2023 06:07 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում անվտանգություն և կայունություն կհաստատվի

ԻԻՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի հաստատմամբ, պաղեստինցի կանանց ու երեխաների ազատ արձակմամբ և գերիների փոխանակմամբ, տարածաշրջանում կայունություն և անվտանգություն կհաստատվի։

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ արձագանքելով Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն Ամիր Աբդոլլահյանը գոհունակություն է հայտնել ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դադարեցման կապակցությամբ, նշելով. «ՀԱՄԱՍ-ի գործողությունները տրամաբանական են ու մարդասիրական»:
Խոսելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ Կատարում կայացած հանդիպման մասին, Աբդոլլահյանն ասել է. «Պատերազմի սկզբից ՀԱՄԱՍ-ը վճռական էր տրամադրված ազատ արձակել քաղաքացիական գերիներին, սակայն իսրայելական կողմը կանխեց դա, որպեսզի պատրվակ ունենար շարունակելու պատերազմը»:  
Անդրադառնալով նախարարության՝ վերջին երկու օրերի դիվանագիտական  ջանքերին՝ Աբդոլլահյանը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները չպետք է վերսկսվեն, որպեսզի տարածաշրջանը թևակոխի անվտանգության ու կայունության փուլ։
Գազայում ընթացող պատերազմի մոտ 50-րդ օրը հրադադար է հաստատվել: Նախատեսված էր հրադադարի ռեժիմը հաստատել հինգշաբթի օրը, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվել էր մեկ օրով: Քառօրյա հրադադարի ընթացքում կողմերը պետք է զերծ մնան բոլոր  տեսակի ռազմական գործողություններից: 
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝  յուրաքանչյուր իսրայելցի բանտարկյալի դիմաց ազատ արձակել 3 պաղեստինցի կնոջ և երեխայի, իսկ Գազայի հատվածի բոլոր շրջաններ կուղարկվեն 200 բեռնատար սննդամթերք և բժշկական սարքավորումներ։