Գեներալ Ֆադավի. Պաղեստինի ժողովրդի ուժն ապշեցրել է աշխարհը
ԻՀՊԿ փոխհրամանատարը հայտարարել է, որ քարերը նախկինում պաղեստինցիների միակ զենքն էին, իսկ այսօր պաղեստինցիները զինված են ժամանակակից զենքով, ուժեղ են ու ապշեցրել են աշխարհի բոլոր տերություններին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ գեներալ Ալի Ֆադավին ասել է. ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն այնպիսի ծանր հարված հասցրեց Իսրայելին, որ աշխարհի չարագործները շտապեցին օկուպացված տարածքներ՝ կանխելու այս հանցավոր ռեժիմի փլուզումը»:

Գեներալ Ֆադավին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն իրենց ողջ ուժով կանգնել են Սիոնիստական ռեժիմի կողքին՝ հավելելով, որ Դիմադրության մարտիկների նահատակության մասին փաստող ոչ մի պատկեր չկա։
Նա նշել է, որ Գազայի ժողովուրդը էպոս է կերտել այս ճակատամարտում, հավելելով, որ հրադադարը պահանջել են Իսրայելի ռեժիմը և արևմտյան երկրները, քանի որ ճնշումների են ենթարկվել ինչպես իրենց երկրների ներսում, այնպես էլ մարտի դաշտում։
Գեներալ Ֆադավին հայտարարել է, որ Դիմադրության ճակատը տարածվել է ողջ տարածաշրջանով, հավելելեով. «Ժամանակին Եմենը դիմադրության ճակատում ամենաաղքատ երկիրն էր, բայց այսօր Եմենն այնպիսի հզորության է հասել, որ ունակ է խոցել ամերիկյան ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքը»։