Իրանի էլեկտրաէներգիան մոտեցել է Եվրոպային
https://parstoday.ir/hy/news/iran-i209754-Իրանի_էլեկտրաէներգիան_մոտեցել_է_Եվրոպային
Իրանական «Թավանիր» ընկերության փոխանցումների և արտաքին առևտրի գծով փոխնախագահն ասել է.-«Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման համար անհրաժեշտ պլանավորումն ու քայլերն իրականացվել են, ընթացքի մեջ են Իրանի և Ռուսաստանի միջև հաղորդակցության «Էյր» և «Ագիր» երկու նախագծերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2023 13:39 Asia/Tehran
  • Իրանի էլեկտրաէներգիան մոտեցել  է Եվրոպային

Իրանական «Թավանիր» ընկերության փոխանցումների և արտաքին առևտրի գծով փոխնախագահն ասել է.-«Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման համար անհրաժեշտ պլանավորումն ու քայլերն իրականացվել են, ընթացքի մեջ են Իրանի և Ռուսաստանի միջև հաղորդակցության «Էյր» և «Ագիր» երկու նախագծերը։

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում,  ընդգծելով, որ Թուրքիայի սինխրոնիզացիայից հետո ապահովված է Իրանի և Եվրոպայի միջև էլեկտրաէներգիայի միացման հնարավորությունը,  Մոհամմադ Ալահդադը հայտարարել է. «Ներկայումս Թուրքիայի տարածքով կարող ենք արտահանել 400 մեգավատ էլեկտրադէներգիա, որը  շուտով կհանձնվի շահագործման»։

Ալահդադը հավելեց, որ Ադրբեջանի և Հայաստանի  տարածքով հնարավոր է էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա և էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ, իսկ Air պրոյեկտի  էլեկտրահաղորդման գծերն ուժեղացնելով  հնարավոր կլինի  մինչև 1000 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա արտահանել և ներմուծել։

Այդ ծրագրերի իրականացումն արագացնելու նպատակով «Թավանիր» ընկերության փոխանցումների և արտաքին առևտրի գծով փոխնախագահն ընդգծել է դիվանագիտության կիրառման և ներգրավված երկրներում նախագծերին առաջնահերթության տալու անհրաժեշտությունը՝ ներդրումներ անելու հնարավորություն ստեղծելով և պլանավորելով։