Ռայիսի. Կառավարության նպատակն է ընտրություններն անցկացնել մրցակցային, առողջ և անվտանգ մթնոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i210012-Ռայիսի._Կառավարության_նպատակն_է_ընտրություններն_անցկացնել_մրցակցային_առողջ_և_անվտանգ_մթնոլորտում
Անդրադառնալով իսլամական խորհրդարանի և Բանիմացների խորհրդի առաջիկա ընտրություններին, ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Իշխանության նպատակն է ընտրություններն անցկացնել մրցակցային, առողջ և անվտանգ մթնոլորտում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2023 06:56 Asia/Tehran
  •  Ռայիսի. Կառավարության նպատակն է ընտրություններն անցկացնել մրցակցային, առողջ և անվտանգ մթնոլորտում

Անդրադառնալով իսլամական խորհրդարանի և Բանիմացների խորհրդի առաջիկա ընտրություններին, ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Իշխանության նպատակն է ընտրություններն անցկացնել մրցակցային, առողջ և անվտանգ մթնոլորտում»։

Կառավարության խորհրդի չորեքշաբթի օրվա նիստում, կարևորելով հասարակությանը հույս ներշնչելը, խորհրդարանում համապատասխան օրենքների հաստատումը և դատական համակարգի արդար աշխատանքն, Էբրահիմ Ռայիսին նշել է. «ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի զեկույցները, որոնք վերաբերվում են Իրանում ատոմակայանների զարգացմանը՝ նպատակ ունենալով բավարարել երկրի կարիքները, Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության գործողություններն ուղղված քաղաքային տրանսպորտի պարկը էլեկտրաֆիկացնելուն, Գորգան ծովածոցի խնդիրը լուծելուն ուղղված ջանքերը, օգնության սպասող քաղաքացիների խնդիրներին արագ լուծում տալուն ուղղված ծրագրերը, խոստումնալից և գովելի քայլեր են, որոնք պետք է շարունակվեն մեծ թափով»։

Անդրադառնալով Գազայում սիոնիստների կատարած հանցագործություններին և պաղեստինյան ճնշված ժողովրդի կոտորածին ամերիկյան կառավարության աջակցությանն ու մասնակցությանը, Ռայիսին խստորեն  դատապարտել է ԱՄՆ-ի ցանկացած փորձ՝ միջամտելու Գազայի ապագային:

Ռայիսին նշել է. «Գազայի ապագան որոշվելու է այս տարածաշրջանի ժողովրդի կողմից և օրինական կառավարության՝ ՀԱՄԱՍ-ի միջոցով, որը ձևավորվել է ժողովրդի քվեներով և այս ուղությամբ  ԱՄՆ կառավարության ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման»: