Շահվերդյան. Իրանի տնտեսության զգալի մասը կարող է ապահովել ծովակենտրոն տնտեսությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i210020-Շահվերդյան._Իրանի_տնտեսության_զգալի_մասը_կարող_է_ապահովել_ծովակենտրոն_տնտեսությունը
Իրանի խորհրդարանբում Թեհրանի և հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ, ինչպես նաև Իրանի Իսլամական խորհրդարանի քաղաքացիական հանձնաժողովի անդամ Արա Շահվերդյանն ասել է. «Ծովակենտրոնն տնտեսության միջոցով կարելի է ապահովել երկրի տնտեսության զգալի ծավալը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2023 07:46 Asia/Tehran
  • Շահվերդյան. Իրանի տնտեսության զգալի մասը կարող է ապահովել ծովակենտրոն տնտեսությունը

Իրանի խորհրդարանբում Թեհրանի և հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ, ինչպես նաև Իրանի Իսլամական խորհրդարանի քաղաքացիական հանձնաժողովի անդամ Արա Շահվերդյանն ասել է. «Ծովակենտրոնն տնտեսության միջոցով կարելի է ապահովել երկրի տնտեսության զգալի ծավալը»։

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, Արա Շահվերդյանն ասել է. «Մեր երկիրը դեպի ծով ելք ունի հյուսիսից և հարավից, և ծովակենտրոն տնտեսությունը մեծ հնարավորություն է: Ուստի մենք պետք է ներդրումներ կատարենք այս ոլորտում։ Տնտեսական բարձր աճ ունեցող երկրների 80%-ը գտնվում են ծովերի ափին և օգտվում են այդ հնարավորությունից»:

Իրանահայ պատգամավորը հավելել է. «Նավահանգիստները պետք է միացված լինեն բեռների տարանցման երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիներին, հատկապես քանի որ կա հարավ-հյուսիս միջանցք՝ Հնդկաստանից Չաբահար և այնտեղից Եվրասիա»:

Նրա խոսքով. «Զբոսաշրջության ոլորտի մասով պետք է նշեմ, որ մենք ունենք բազմաթիվ   լողափեր և կարող ենք օգտվել դրանցից: Մենք ունենք նաև շատ լավ կղզիներ, որտեղ կարող ենք կառոցել հյուրատներ ու  հյուրանոցներ՝ զբոսաշրջիկներին գրավելու համար»:

Շահվերդյանը նշել է. «Մեր երկիրը լավ դիրք ունի տարածաշրջանում և ուղիղ կապ ունի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետ: Աշխարհագրական այդ դիրքն Իրանի համար  ռազմավարական և հատուկ դիրք է ապահովել տարածաշրջանում: Ու թեև բոլորն ասում են, որ կենտրոնը Կենտրոնական Ասիայում և Կովկասում է, ես կարծում եմ, որ կենտրոնը Իրանն է, քանի որ այս երկիրն ունի աշխարհագրական շատ լավ դիրք: Մենք պետք է օգտագործենք մեր երկրի աշխարհագրական դիրքը տարբեր ոլորտներում, քանի որ մենք կարող ենք դառնալ միջանցքի հանգույց: Հետևաբար մեզ պետք է ծովակենտրոն տնտեսություն»։

Պատգամավորը նշել է. «Խոսվում է ավիացիոն ոլորտում պատժամիջոցների մասին, բայց երկաթուղային, ճանապարհային և ծովային ոլորտներում, ինչպես նաև հարավում՝ Հորմոզգան կղզում գործող նավաշինական գործարանների առկայության շնորհիվ , մենք հնարավորություն ունենք բեռնատար և մարդատար նավեր կառուցել և չեզոքացնել պատժամիջոցները»։