Գազայի հարցով ԻԻՀ ԱԳ նախարարը նամակով դիմել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/iran-i210022-Գազայի_հարցով_ԻԻՀ_ԱԳ_նախարարը_նամակով_դիմել_է_ՀԱՊԿ_ի_գլխավոր_քարտուղարին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նոյեմբրի 29-ի գիշերը նամակ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովին՝ կոչ անելով ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածի շրջափակումն ամբողջությամբ վերացնելու համար։ Հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2023 08:25 Asia/Tehran
  • Գազայի հարցով ԻԻՀ  ԱԳ նախարարը նամակով դիմել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նոյեմբրի 29-ի գիշերը նամակ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովին՝ կոչ անելով ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածի շրջափակումն ամբողջությամբ վերացնելու համար։ Հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունն:

«Նամակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առաջարկվել է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում օկուպացիոն իսրայելական ռեժիմի հարձակումներն ընդմիշտ դադարեցնելու, շրջափակումն ամբողջությամբ վերացնելու և օկուպացիային վերջ դնելու համար»,- նշված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Իրանի ԱԳ նախարարը մատնանշել է տասնամյակներ շարունակ պաղեստինցի ժողովրդի՝ իրենց ճակատագիրը որոշելու Իսրայելի կողմից խախտված իրավունքը։ Նա նաև ընդգծել է միջազգային մի շարք կառույցների անգործությունը։ Ըստ նրա՝ Իսրայելի անպատժելիությունը առիթ է տվել վերջին շաբաթներին հանցագործությունները շարունակելու համար: