Գազայի հարցով ԻԻՀ ԱԳ նախարարը նամակով դիմել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նոյեմբրի 29-ի գիշերը նամակ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովին՝ կոչ անելով ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածի շրջափակումն ամբողջությամբ վերացնելու համար։ Հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունն:
«Նամակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առաջարկվել է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում օկուպացիոն իսրայելական ռեժիմի հարձակումներն ընդմիշտ դադարեցնելու, շրջափակումն ամբողջությամբ վերացնելու և օկուպացիային վերջ դնելու համար»,- նշված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳ նախարարը մատնանշել է տասնամյակներ շարունակ պաղեստինցի ժողովրդի՝ իրենց ճակատագիրը որոշելու Իսրայելի կողմից խախտված իրավունքը։ Նա նաև ընդգծել է միջազգային մի շարք կառույցների անգործությունը։ Ըստ նրա՝ Իսրայելի անպատժելիությունը առիթ է տվել վերջին շաբաթներին հանցագործությունները շարունակելու համար: