Առաջիկա ամիսներին Իրանը տիեզերք կարձակի մի քանի արբանյակ
Առաջիկա ամիսներին Իրանը տիեզերք կարձակի մի քանի արբանյակ:
ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում անդրադառնալով 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում տիեզերական արդյունաբերության զարգացմանն ասել է. «13-րդ կառավարության աշխատանքի շնորհիվ, 11 տարի ընդմիջումից հետո, տիեզերական արդյունաբերության զարգացումը մտնում է բնականոն հուն: Այաթոլլահ Ռայիսիի նախագահությամբ կայացել են Կիբերտարածության բարձրագույն խորհրդի նիստերը, իսկ անցյալ տարի հաստատվել է երկրի տիեզերական արդյունաբերության զարգացման 10-ամյա փաստաթուղթը»։
Նա նշել է. «Այս փաստաթղթում տիեզերական արդյունաբերության զարգացման ուղին ուրվագծվել է մեկ, երկու և երեք տարի ժամկետով և վերաբերվում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են արբանյակների կառուցումը, ենթակառուցվածքների զարգացումը, վերգետնյա կայանների զարգացումը և արբանյակների արձակումը տարբեր շերտերում»:
Զարեփուրը հավելել է. «Երկրի տիեզերական արդյունաբերության զարգացման փաստաթուղթը փուլ առ փուլ իրականացվում է կապի նախարարության տարբեր գերատեսչությունների կողմից: Դրական քայլեր են արվել արձակման կայանների արդիականացման և արբանյակների կառուցման ոլորտում»։
Նախարարը նշել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում տիեզերական ոլորտում տեղի կունենան որոշ իրադարձություններ։