Իրանը ճանաչվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ ծովային առևտրային տերությունը
Իրանը, որն ունի 942 նավ, ճանաչվել է որպես 2022թ. Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ծովային առևտրային ամենամեծ տերություն է և ունի այս տարածաշրջանի նավերի ավելի քան մեկ երրորդը:
Այդ մասին հայտարարել է ԿՀՎ տնտեսական վարչությունը՝ Մերձավոր Արևելքում նավագնացության նավատորմի կարգավիճակի մասին զեկույցում:
Ըստ այս զեկույցի՝ Իրանը 2022 թվականին ունեղել է 32 բեռնափոխադրող, 31 կոնտեյներային նավ, 83 նավթատար նավ, 393 ընդհանուր բեռնատար նավ և 403 այլ տեսակի նավ։
2022թ Իրանը Մերձավոր Արևելքի 12 երկրների շարքում ունեցել է ամենամեծ թվով առևտրային նավերը։ Իրանի տարբերությունը մյուս երկրի հետ կազմել է ավելի քան 300 նավ։ ԱՄԷ-ն 636 նավով երկրորդ տեղն է զբաղեցրել տարածաշրջանում։
ԿՀՎ զեկույցում նշվում է, որ Սաուդյան Արաբիան ունի 413-ի նավ և երրորդ ծովային առևտրային տերությունն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։
Անցյալ տարի Մերձավոր Արևելքում ակտիվ առևտրային նավերի ընդհանուր թիվը կազմել է 2738, և այդ նավերի ավելի քան մեկ երրորդը, որը համարժեք է 34%-ին, պատկանում է Իրանին։