«ՕՊԵԿ պլյուս» -ը պատրաստ է կայունացնել նավթի շուկան
(last modified Fri, 01 Dec 2023 13:46:39 GMT )
Դեկտեմբեր 01, 2023 17:16 Asia/Tehran
  • «ՕՊԵԿ պլյուս» -ը պատրաստ է կայունացնել նավթի շուկան

Իրանի նավթի նախարարն ասել է. ««ՕՊԵԿ պլյուս» -ը ուշադիր հետևել է հում նավթի համաշխարհային շուկայի պայմաններին և առաջարկի ու պահանջարկի հավասարակշռությանը, և պատրաստակամություն կա ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ շուկան կայունացնելու համար»:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) 187-րդ և «ՕՊԵԿ պլյուս»-ի նախարարական 36-րդ հանդիպումներից հետո հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում «ՕՊԵԿ պլյուս»-ի արտադրողները միասնության, համագործակցության և փոխըմբռնման առումով բարենպաստ վիճակում են: Նա նշել է. «Ջանքեր են գործադրվում «ՕՊԵԿ պլյուս»-ի շրջանակներում համագործակցել ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրների հետ՝ հիմնվելով բոլոր արտադրողների միջև կոնսենսուսի, նավթի շուկայի կայունության և անդամների հավաքական շահերի պահպանման վրա»:

Նա հավելել է. «Եթե այսօր ԱՄՆ-ը և աշխարհի մյուս հիմնական սպառողները անհանգստացած են շուկայի իրավիճակով և նավթի և էներգակիրների ապահովման խնդրով, ապա դա ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքն է, որը ենթադրում է դաժան և միակողմանի պատժամիջոցների և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում քաղաքական միջամտության ու պատերազմին աջակցելու միջոցով ճնշում գործադրել խոշոր նավթարտադրողների վրա 7: