Դեկտեմբեր 03, 2023 09:19 Asia/Tehran
  • Կուբայի նախագահը վաղը կժամանի Թեհրան

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, գլխավորելով քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, վաղը կժամանի Թեհրան:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այցը տեղի է ունենում Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի՝ Իրան կատարած այցից 22 տարի անց:

Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ համալիրում պաշտոնապես կդիմավորի իր կուբացի գործընկերոջը: Այնուհետ տեղի կունենա երկու երկրների նախագահների առանձնազրույց, բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում և համագործակցության փաստաթղթերի ու հուշագրերի ստորագրման արարողություն, որից հետո երկու նախագահները համատեղ մամուլի ասուլիսում կներկայացնեն երկկողմ խորհրդակցությունների արդյունքներն ու ձեռքբերումները։

Կուբայի նախագահը վաղը կժամանի Թեհրան ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, գլխավորելով քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, վաղը կժամանի Թեհրան:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այցը տեղի է ունենում Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի՝ Իրան կատարած այցից 22 տարի անց: Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ համալիրում պաշտոնապես կդիմավորի իր կուբացի գործընկերոջը: Այնուհետ տեղի կունենա երկու երկրների նախագահների առանձնազրույց, բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում և համագործակցության փաստաթղթերի ու հուշագրերի ստորագրման արարողություն, որից հետո երկու նախագահները համատեղ մամուլի ասուլիսում կներկայացնեն երկկողմ խորհրդակցությունների արդյունքներն ու ձեռքբերումները։

Պիտակ