Իրան. Անկախ երկրներին մեղադրելը օրինախախտումների տարածում է
(last modified Thu, 23 Jan 2025 13:33:30 GMT )
Հունվար 23, 2025 17:03 Asia/Tehran
  • Իրան. Անկախ երկրներին մեղադրելը օրինախախտումների տարածում է

Սահաբ - Իրանի արտգործնախարարության խոսնակն անհիմն, անհեթե և մերժելի քայլ է անվանել Կուբայի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները և այդ երկրի անունը, այսպես կոչված, ահաբեկչությանը աջակցող պետությունների ցուցակում ավելացնելը։

Ինչպես հաղորդում է Sahab լրատվական ցանցը, վկայակոչելով IRNA-ն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայի Համանեն հինգշաբթի օրը, հակազդելով Կուբայի անունը կրկին այն երկրների ցանկում ավելացնելու քայլին, որոնք ըստ ԱՄՆ-ի աջակցում են ահաբեկչությանը, ասել է, որ ԱՄՆ-ն երկար անցյալ ունի անհիմն ու կամայական ցուցակագրումների ու անկախ պետությունների զրպարտության գործում՝ օգտագործեվ այն որպես արտաքին քաղաքականության առաջխաղացման գործիք։

Բաքայի Համանեն նման գործողությունները համարել է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին հակասող և անկախ պետությունների դեմ միակողմանի ու դաժան պատժամիջոցներ կիրառելու պատրվակ՝ ասելով, որ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի նման միակողմանի գործողությունները ոչ միայն խախտում են Կուբայի ժողովրդի մարդու հիմնարար իրավունքները, այլև  դա միջազգային մակարդակում օրենքի գերակայության առավել թուլացում է և օրինախախտումների տարածում, և հարկավոր է այն արժանանա միջազգային հանրության հակազդեցությանը:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է նախկին նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ Կուբային ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից հանելու մասին։

Անցյալ շաբաթ Բայդենի վարչակազմը ուշացած քայլով Կուբային հանեց ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից։

ԱՄՆ-ի այս գործողությանը արձագանքել է նաև Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը` հայտարարելով, որ ԱՄՆ նոր նախագահը, ամբարտավանությունից և ճշմարտության հանդեպ արհամարհանքից ելնելով, կրկին խաբեբայությամբ Կուբային անվանել է որպես ահաբեկչությանը ​​հովանավորող երկիր: Զարմանալի չէ. Թրամփի նպատակը Կուբայի դեմ դաժան տնտեսական պատերազմի սրումն է՝ գերիշխանության նպատակով։