Իրանի ԱԳՆ խոսնակ. Դիմադրության խմբերը մեզանից հրաման չեն ստանում
(last modified Tue, 05 Dec 2023 13:02:06 GMT )
Դեկտեմբեր 05, 2023 16:32 Asia/Tehran
  • Իրանի  ԱԳՆ խոսնակ. Դիմադրության խմբերը մեզանից հրաման չեն ստանում

Հերքելով Կարմիր ծովում իրականացված հարձակումների հետ Իրանը կապ ունենալու մասին Բրիտանիայի իշխանությունների պնդումները, Իրանի ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ հայտարարել է, որ տարածաշրջանի դիմադրության խմբերը Սիոնիստնական մանկասպան ռեժիմի ցեղասպանությանը և ռազմական հանցագործություններին դիմակայելու և պատասխան տալու համար Իրանի Իսլամական Հանրապետությունից հրաման չեն ստանում։

Ավելի վաղ Կարմիր ծովում սիոնիստական ​​նավերի վրա հարձակման մասին հայտարարության մեջ  Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կրկնելով իր անհիմն պնդումները,Իրանին մեղադրել է այդ հարձակումների  հետ կապ ունենալու մեջ և նշել , որ  Իրանն է պատասխանատու այդ հարձակումների համար։ 

Այսօր (երեքշաբթի) Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, հերքելով Բրիտանիայի կառավարության անհիմն մեղադրանքը, Կարմիր ծովում տեղի ունեցած հարձակումների հետ Իրանի կապ ունենալու  վերաբերյալ, և նշելով, որ այդ պնդումները  կոնկրետ քաղաքական նպատակներ են հետապնդում, ասել է,- Այդ պնդումները վկայում  են տարածաշրջանի իրողությունները գլխիվայր շուռ տված ներկայացնելու Բրիտանիայի իշխանությունների  ջանքերի և   երրորդ կողմերի, այդ թվում՝ Սիոնիստական ​​մանկասպան ռեժիմի մոտեցումներից ազդեցություն կրելու մասին։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը  Բրիտանիայի իշխանություններին  խորհուրդ է տվել անհիմն մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն, դատապարտել Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի հանցագործությունները և ջանքեր գործադրել Պաղեստինի քաղաքացիների, կանանց և երեխաների դեմ այս ռեժիմի ռազմական հանցագործությունները դադարեցնելու և համաձայն միջազգային կանոնակարգերի և պարտականությունների՝ մարդասիրական օգնության տրամադրումը  հեշտացնելու ուղղությամբ։