Ղարիբաբադի. «Ալ- Աղսայի փոթորիկ» գործողությունը բացահայտեց Սիոնիստական ռեժիմի հետախուզական կազմակերպությունների անկարողությունը
«Ալ- Աղսայի փոթորիկ» գործողությունը բացահայտեց Սիոնիստական ռեժիմի հետախուզական կազմակերպությունների անկարողությունը:
ԻԻՀ դատական իշխանության միջազգային հարցերով փոխնախագահ և մարդու իրավունքների շտաբի քարտուղարն անդրադառնալով «Ալ- Աղսայի փոթորիկ» գործողության կարևորության մասին Իսլամական հեղափոխության առաջնորդի հայտարարություններին, ասել է . «Տասնամյակներ շարունակ, հետախուզական կազմակերպությունների և բանակի մասին քարոզչությամբ, Սիոնսիտական ռեժիմը փորձում էր ներկայանալ որպես հզոր ուժ: Սակայն «Ալ- Աղսայի փոթորիկ» գործողությունը բացահայտեց ռեժիմի բանակի թուլությունն ու հետախուզական կազմակերպությունների անկարողությունը»։
Չորեքշաբթի օրը Թեհրանի համալսարանում կայացած համաժողովի ժամանակ, շնորհավորելով Ուսանողի օրվա կապակցությամբ, Քազեմ Ղարիբաբադին ասել է. ««Ալ-Աղսայի» փոթորիկ գործողությունը ոչ միայն ոչնչացրեց Սիոնիստական ռեժիմի ենթակառուցվածքներն, այլև ավելի մեծ փոթորիկ բարձրացրեց՝ արթնացնելով մարդկային խիղճը և ուշադրությունը սևեռելով Սիոնիստական ռեժիմի յոթ տասնամյակ շարունակվող հանցագործությունների վրա: Տարբեր, այդ թվում՝ սիոնիստ փորձագետներ և ռեժիմի կողմնակիցներ, ընդգծում են «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության աննախադեպ բնույթը: Այն կազմակերպեցին պաղեստինցիները՝ հիմնվելով իրավիճակի իրենց վերլուծության վրա»:
Ղարիբաբադին նշել է, որ հակառակ Սիոնսիտական ռեժիմի հայտարարությունների՝ Գազայում քաղաքացիական նահատակների մեծ թիվը Սիոնիստական ռեժիմի խայտառակությունն էր, ոչ թե ձեռքբերումը։
Նրա խոսքով. «Սիոնիստական ռեժիմի ռազմական դոկտրինի չորս սկզբունքները՝ զսպումը, նախազգուշացումը, ճակատամարտի տեղափոխումը սպառնացող երկրի տարածք և իր բնակիչների պաշտպանությունը, իրականություն չդարձան վերջին 2 ամսում»: