Դեկտեմբեր 07, 2023 10:03 Asia/Tehran
  • Երկկողմ համագործակցությունն Ամիր Աբդոլլահյանի և չինացի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպման առանցքում

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի միջազգային գործերի նախարար Լյու Ցզյան Չաոն չորեքշաբթի օրը Թեհրանում քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հարցը։

Հանդիպմանը, գնահատելով երկու երկրների ղեկավար կառույցների, կուսակցությունների և վերլուծական կենտրոնների փոխգործակցության շարունակությունը՝ փոխըմբռնման ամրապնդման նպատակով, ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորել է երկու երկրների տարբեր նահանգների միջև փոխգործակցության ընդլայնման և զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը:

Լյու Ցզյան Չաոն  նույնպես գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ստորագրված 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի շրջանակներում Թեհրանում անցկացված խորհրդակցությունների, զբոսաշրջահին հարաբերությունների ընդլայնման, երկու երկրների ԶԼՄ-ների համագործակցության, ինչպես նաև երիտասարդների և ուսանողների միջև  շփումների ընդլայնման կապակցությամբ։ 

Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են անցյալ տարի ԻԻՀ նախագահի՝  Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերի և փաստաթղթերի շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման և Գազայի ու Աֆղանստանի վերջին զարգացումների հետ կապված հարցեր:

Վերջին տարիներին Իրանն ու Չինաստանն ընդլայնել են  հարաբերությունները երեք մակրո մակարդակներում՝ «քաղաքական-տնտեսական», «անվտանգության-պաշտպանական» և «աշխարհաքաղաքական-ռազմավարական», իսկ 25-ամյա ռազմավարական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ էր այս գործընթացն ավարտին հասցնելու համար:

 

Պիտակ