Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակը ներկայացրել է կենսաբանական տիեզերական պարկուճի վերաբերյալ վերջին տվյալները
https://parstoday.ir/hy/news/iran-i210394-Իրանի_տիեզերական_կազմակերպության_խոսնակը_ներկայացրել_է_կենսաբանական_տիեզերական_պարկուճի_վերաբերյալ_վերջին_տվյալները
Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակը հայտարարել է. «Կենսաբանական պարկուճի հարվածային վահանը, նախատեսված կարգով հաջողությամբ գործարկվել է և ցրել պարկուճի էներգիան երկրի մակերևույթին հաստատվելուց ամիջապես հետո»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2023 07:27 Asia/Tehran
  • Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակը ներկայացրել է կենսաբանական տիեզերական պարկուճի վերաբերյալ վերջին տվյալները

Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակը հայտարարել է. «Կենսաբանական պարկուճի հարվածային վահանը, նախատեսված կարգով հաջողությամբ գործարկվել է և ցրել պարկուճի էներգիան երկրի մակերևույթին հաստատվելուց ամիջապես հետո»:

Հոսեյն Դելիրիյանն ասել է. ««Սալման» արձակման կայանից Իրանի կենսաբանական պարկուճի վերջին հաջող արձակումից հետո,  տիեզերական արդյունաբերության մասնագետներին հաջողվել է պարկուճը տեղակայել երկրի մակերևույթի վրա»:

Նա հավելել է, որ պարկուճից դուրս են բերվել տեղեկատվությունը գրանցած սարքերը, որոնց վրա առկա տեղեկատվությունը կօգտագործվի ապագա կենսաբանական պարկուճների կառուցման ժամանակ:

Դելիրյանը հավելել է. «Պարկուճի առաքելությունը չի ներառել կենդանի օրգանիզմների տեղափոխում, սակայն պարկուճով մի շարք կենսաբանական փաթեթներ են տեղափոխվել և հաջողությամբ տեղակայվել Երկրի վրա»։