Յոթնյակի խմբի որոշ անդամներ տարածաշրջանում և աշխարհում անկայունության հիմնական պատճառն են
https://parstoday.ir/hy/news/iran-i210422-Յոթնյակի_խմբի_որոշ_անդամներ_տարածաշրջանում_և_աշխարհում_անկայունության_հիմնական_պատճառն_են
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտելով Իրանի դեմ Յոթնյակի խմբի հայտարարության մեջ անհիմն պնդումները, ասել է, որ այս խմբի որոշ անդամներ տարածաշրջանում և աշխարհում անկայունության և անապահովության հիմնական պատճառն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2023 13:54 Asia/Tehran
  • Յոթնյակի խմբի  որոշ անդամներ տարածաշրջանում և աշխարհում անկայունության հիմնական պատճառն են

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտելով Իրանի դեմ Յոթնյակի խմբի հայտարարության մեջ անհիմն պնդումները, ասել է, որ այս խմբի որոշ անդամներ տարածաշրջանում և աշխարհում անկայունության և անապահովության հիմնական պատճառն են։

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Յոթնյակի խմբի  անդամները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Բրիտանիան, դեկտեմբերի 6-ին, վիրտուալ ձևաչափով կայացած գագաթնաժողովում, որը կազմակերպվել էր այդ  խմբի  հերթական նախագահ՝ Ճապոնիայի գլխավորությամբ,Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ մեղադրանքներ են հնչեցրել  Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ 

Այս մեղադրանքներն ու հակաիրանական անհիմն հայտարարություններն արժանացել են  Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ  Նասեր Քանանիի արձագանքին։ Նա  այսօր (հինգշաբթի) մերժված ու անհիմն համարելով այդ պնդումները, խոստորեն դատարարտել է դրանք։ 

Արձագանքելով այդ անհիմն մեղադրանքներին , և ընդգծելով որ միջուկային զենքը տեղ չունի ԻԻՀ պաշտպանական դոկտրինայում, Քանանին ասել է,-Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային գործունեությունը լիովին թափանցիկ է, խաղաղանպատակ և միջուկային զենքի չտարածման պայմանագրի հիման վրա Իրանի իրավունքների ու պարտավորությունների շրջանակներում է։

Յոթնյակի խումբն իր տարածած հայտարարության մեջ  Իրանից պահանջել է, չաջակցել ՀԱՄԱՍ-ին, Լիբանանի Հեզբոլլահին և Եմենի Անսարուլլահին, ընդորում Քանանին մատնանշելով Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու դերը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման և ամրապնդման գործում, ասել է,-Այս խմբի որոշ անդամներ ունենալով գաղութատիրության մութ պատմություն,որոնք  նախագծում և իրականացնում են ավերիչ և միջամտողական քաղաքականություն, ինչպես նաև ռազմական գործողություններ Արևմտյան Ասիայում և այլ աշխարհագրական տարածաշրջաններում, հանդիսանում են անկայունության և անապահովության հիմնական պատճառ, ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. -Տարածաշրջանում Դիմադրության խմբերը որևէ մեկից հրաման չեն ստանում՝ Սիոնիստական ​​ մանկասպան ռեժիմի ռազմական հանցագործություններին ու ցեղասպանությանը  դիմակայելու և պատասխանելու համար։

Քանանին նաև դատապարտելով Միացյալ Նահանգների և  Բրիտանիայի  լիակատար ռազմական աջակցությունը Սիոնիստական ​​ռեժիմին Պաղեստինի դեմ պատերազմում,  ընդգծել  է այդ երկրներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ Գազայում  և Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող պաղեստինցիների ռազմական հանցագործություններին և ցեղասպանությանը մասնակցելու համար: