Իրանի նախագահ. Գազայի իրադարձություններն ԱՄՆ-ի դեմքից իջեցրին կեծղավորության շղարշը
Դեկտեմբեր 11, 2023 06:28 Asia/Tehran
Կիրակի օրը կայացած կառավարության խորհրդի նիստում, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Գազայի իրադարձություններն ԱՄՆ-ի դեմքից իջեցրին կեծղավորության շղարշը և աշխարհին ցույց տվեցին ամերիկյան կառավարության դաժան և հակամարդկային դեմքը։
Նշելով, որ ամբողջ աշխարհն է հասկացել միջազգային ասպարեզում միակողմանիությանը վերջ դնելու անհրաժեշտությունն Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Ազգերի այս զարթոնքը միանշանակ հիմք կհանդիսանա աշխարհի պայմանները փոխելու համար՝ վերջ դնելով միակողմանիությանը և հաստատելով բազմակողմանի համակարգ»:
Պաղեստինի ԱՆ հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի ոտնձգության զոհերի թիվը հասել է 18 հազարի։ Կա ավելի քան 49 հազար վիրավոր:
Պիտակ