Ռուսաստանն ու Իրանը աշխատում են խոշոր համաձայնագրի վրա
Ռուսաստանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է.- «Ռուսաստանն ու Իրանը կարագացնեն «նոր խոշոր միջկառավարական համաձայնագրի» վրա աշխատանքը։ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ չի նշվում այս համաձայնագրի մանրամասները, որն իրականացվում է Մոսկվայի և Թեհրանի միջև քաղաքական, առևտրային և ռազմական աճող հարաբերությունների ֆոնին։
Հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ երկու երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են արագացնել համաձայնագրի վրա աշխատանքը, որը նախապատրաստման բարձր փուլում է։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հինգ ժամ տևած զրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Կրեմլն անցած ամիս հայտարարեց, որ Իրանն ու Ռուսաստանը զարգացնում են իրենց հարաբերությունները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները նույնպես հայտարարել են, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնվում է։
Իրանը և Ռուսաստանը ռազմավարական ընդհանուր շահեր ունեն երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ներառյալ ԱՄՆ-ի միակողմանիության դեմ պայքարում, ինչը վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից է եղել։ .