Դեկտեմբեր 12, 2023 17:51 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ավարտին հասցնել Հյուսիս-Հարավ անցման միջանցքները

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտնել է 2024 թվականի սկզբից ռուսների մասնակցությամբ Ռաշթ-Աստարա երկաթուղային գծի շինարարության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանի հետ հյուսիս- հարավային անցման միջանցքը ավարտին հասցնելու վերաբերյալ պայմանավորվածության մասին։

Մեհրդադ Բազրփաշն ասել է, որ Հայաստանի հետ համաձայնությունը հանգեցրեց նրան, որ առաջին անգամ իրանական ընկերությունների հետ կնքվեց ավելի քան 20 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր՝ Հյուսիս-հարավ անցման միջանցքները ավարտին հասցնելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ընդգծելով, որ տրանսպորտի ոլորտում «Իրան Ռահ մեգանախագիծը» օրակարգ է մտցվել, ասել է. «Որպեսզի իմանանք, թե ինչպիսին է մեր վիճակը միջազգային և տարածաշրջանային միջանցքներում, պետք է ուսումնասիրենք տարանցումը, տարանցման եկամտաբերության ներուժն ու թողունակությունը և վերջին մեկ տարում դրա աճը, և հասկանանք, թե վերջին տարում հարևանության քաղաքականությունը և ձեռք բերված պայմանավորվածությունները որքանո՞վ են ավելացրել տարանցման մեր մասնաբաժինը, ո՞ր տարանցիկ առանցքն է մեզ համար սպառնալիք, և որը՝ հնարավորություն»։

Անդրադառնալով քաշային առումով երկրի տարանցման 33 տոկոս աճին, նա այդ աճը պայմանավորեց տարածաշրջանի երկրների հետ Իրանի փոխգործակցությունով՝ ասելով, որ Ռուսաստանի պես երկրները փաստել  են Իրանի տարածքով իրենց բեռնափոխադրումների և տարանցման ծավալների աճը։

Բազրփաշը Չաբահար-Զահեդան-Սարախս երկաթգիծը համարել է Իրանի կառավարության հրատապ առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ Թուրքմենստանի հետ պայմանավորվածությունը իրանական ընկերությունների հետ 550 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինական պայմանագիր կնքելու համար, կլրացնի Իրանի միջանցքային դերը՝ նպաստելով  աշխարհում իրանցիների ներկայությանն ու ներկայացմանը։