Դեկտեմբեր 13, 2023 16:23 Asia/Tehran
  • Իրանի արևելյան հատվածի ՀՕՊ ուժերը համալրվել են  հրթիռներով զինված «Քարրար» անօդաչու թռչող սարքերով

Իրանի արևելյան հատվածում Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի օպերատիվ ստորաբաժանումները համալրվել են «օդ-օդ» տեսակի «Մաջիդ» հրթիռներով զինված անօդաչու թրչող սարքերով։

Իրանի արևելյան հատվածի հակաօդային պաշտպանության  ուժերի հրամանատար, բրիգադի  գեներալ Արսալան Փարվիզն ասել է, -«Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարքերի  կիրառությունները, ներառյալ հետախուզությունն ու հսկողությունը, տեղեկատվության հավաքումը, և հետապնդումն ու հայտնաբերումը և օդային մարտերն  ավելացնելու  և զարգացնելու նպատակով քայլեր են ձեռնարկում Իրանի երկինքը ամենայն հզորությամբ պաշտպանելու և իրենց պաշտպանական  և մարտական պատրաստվածությունը պահպանելու և բարձրացնելու ուղղությամբ»։

Այսօր չորեքշաբթի ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ընդգծել է, -«Պաշտպանության նախարարությունն ունի համակարգերի արդիականացման և նոր համակարգերի սահմանման ու արտադրության օրակարգ»։

Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին կառավարության նիստի շրջանակում տեղեկացնելով իր գլխավորած գերատեսչության  կողմից իրականացված մեծ քայլերի մասին ասել է,-««Մասաֆը» առաջադեմ զենք է,որն արտադրել է Իրանի պաշտպանության նախարարությունը , որով աստիճանաբար համալրում ենք բանակի ստորաբաժանումները»։ 

Նախարար Աշթիանին հավելել է,-Բոլոր ոլորտներում մեծ քայլեր են իրականացվում, և սահմանափակության պատճառով աստիճանաբար կներկայացնենք դրանք։ Հետևաբար, շատ մեծ աշխատանքներ կան, որոնց հետևում ենք, և դրանց օրինակներից են՝  «Քարար» անօդաչու թռչող սարքի  և  «Մաջիդ» համակարգերի վերազինումը։

Բրիգադի գեներալ Աշթիանին նաև տեղական ուղղաթիռների կառուցման մասին ասել է.-«Մենք միջոցներ ենք ձեռնարկում այս ոլորտում»։