Տեխնիկական անսարքության պատճառով Իրանում «Սուխոյ -22» կործանիչ է կործանվել
https://parstoday.ir/hy/news/iran-i210882-Տեխնիկական_անսարքության_պատճառով_Իրանում_Սուխոյ_22_կործանիչ_է_կործանվել
Իրանի հարավային Ֆարս նահանգի օդանավակայանների կազմակերպության գլխավոր տնօրենը հայտնելով, Քազերունի Փարիշան լճի մոտակայքում Սուխոյ 22 կործանիչի կործանման մասին, ասել է,- «Այս ռազմական ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով է կործանվել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2023 13:00 Asia/Tehran

Իրանի հարավային Ֆարս նահանգի օդանավակայանների կազմակերպության գլխավոր տնօրենը հայտնելով, Քազերունի Փարիշան լճի մոտակայքում Սուխոյ 22 կործանիչի կործանման մասին, ասել է,- «Այս ռազմական ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով է կործանվել»։

Tasnim լրատվական գործակալության  թղթակցի հետ զրույցում, Ֆախրեդդին Քեշավարզն ասել է. «Սուխոյ-22» մեկտեղանոց ուսումնական ինքնաթիռը  կործանվել է այսօր՝ շաբաթ ժամը 11:00-ի սահմաններում:

Նշելով,որ  այս ուսումնառազմական տիպի  ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով կործանվել է Իրանի հարավային Ֆարս նահանգում, Ֆախրեդդին Քեշավարզը հավելել է,-«Փառք Աստծո այս վթարի հետևանքով զոհեր չկան, օդաչուն պարաշյուտով դուրս է ցատկել և լիովին առողջ է»։

Tasnim լրտվական գործակալության թղթակիցը հայտնել է, որ այս ինքնաթիռը եղել է Սուխոյ տիպի և պատկանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերին։

Այս կործանիչի օդաչուն  բարեհաջող կատապուլտացվել է։