Այսօր Մոհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է
Այսօր լուսնային հիջրեթի 1445 թվականի Ջամադի ալ-Սանի ամսի 3-ը, ( 2023 թվականի դեկտեմբերի 17),Մոհամմադ մարգարեի (խաղաղություն լինի նրա վրա) դստեր և աշխարհի շիաների առաջին առաջնորդ Ալի Էմիրապետի կնոջ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է։
Իսլամական Իրանի մուսուլման ժողովուրդն ամեն տարի այցելելով մզկիթներ, հոսեյնիեներ և կրոնական վայրեր սգում է առաքինության, մաքրաբարոյության և անմեղության օրինակ հանդիսացող տիկին՝ Ֆաթիմա Զահրայի (խաղաղություն լինի նրա վրա), նահատակությունը։
Ֆաթիմա Զահրան մանկուց մեծ սեր ու հոգատարություն է ցուցաբերել իր հարգարժան հոր նկատմամբ, այդիսկ պատճառով նա հայտնի է որպես «Ում Աբիհա», որը նշանակում է իր հոր մայրը։
Ֆաթիմա Զահրան 18 տարեկանում նահատակվեց ժամանակի կառավարիչների բազմաթիվ վայրագությունների և իր հոր Մոհամմադ մարգարեի մահվան ցավի ու վշտի պատճառով:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատատենչներին ցավակցություն է հայտնում իսլամի մեծ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության կապակցությամբ :