ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. ԱՄՆ կառավարությունը բարոյական և քաղաքական պարտություն կրեց Գազայի պատերազմում
https://parstoday.ir/hy/news/iran-i211074-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակ._ԱՄՆ_կառավարությունը_բարոյական_և_քաղաքական_պարտություն_կրեց_Գազայի_պատերազմում
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի բռնած ճանապարհը երբեք չի ունենալու ցանկալի արդյունք և Պաղեստինի ժողովուրդը միանշանակ հաղթելու է, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «ԱՄՆ կառավարությունը բարոյական և քաղաքական պարտություն կրեց Գազայի պատերազմում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2023 07:13 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. ԱՄՆ կառավարությունը բարոյական և քաղաքական պարտություն կրեց Գազայի պատերազմում

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի բռնած ճանապարհը երբեք չի ունենալու ցանկալի արդյունք և Պաղեստինի ժողովուրդը միանշանակ հաղթելու է, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «ԱՄՆ կառավարությունը բարոյական և քաղաքական պարտություն կրեց Գազայի պատերազմում»:

Մամուլի ասուլիսում, անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար  Էսմայիլ Հանիեյի  հետ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպմանը, Նասեր Քանանին նշել է. «Իրանը, որպես ազատագրական պայքարում Պաղեստինի ժողովրդի ամենակարևոր աջակիցը, Գազայի պատերազմի հենց սկզբից, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում դիվանագիտական ջանքեր է գործադրել՝ Պաղեստինի ճնշված  ժողովրդին աջակցելու և պատերազմին վերջ դնելու նպատակով»:  
Նրա խոսքով. «Էսմայիլ Հանիյեն հայտարարել է, որ չնայած Սիոնիստական ռեժիմի հարձակումներին, Դիմադրության ուժերը շատ  լավ վիճակում  են»:
Քանանի Չաֆին նաև հայտարարել է, որ այն, ինչ արել է Սիոնիստական ռեժիմը մինչ այժմ, իրականացվել է  ԱՄՆ-ի կառավարման և վերնախավի  հովանավորությամբ, հավելելով, որ ամերիկյան կառավարությունը Գազայի հատվածի պատերազմի բարոյական և քաղաքական պարտվողն է։