ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. ԱՄՆ կառավարությունը բարոյական և քաղաքական պարտություն կրեց Գազայի պատերազմում
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի բռնած ճանապարհը երբեք չի ունենալու ցանկալի արդյունք և Պաղեստինի ժողովուրդը միանշանակ հաղթելու է, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «ԱՄՆ կառավարությունը բարոյական և քաղաքական պարտություն կրեց Գազայի պատերազմում»:
Մամուլի ասուլիսում, անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Էսմայիլ Հանիեյի հետ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպմանը, Նասեր Քանանին նշել է. «Իրանը, որպես ազատագրական պայքարում Պաղեստինի ժողովրդի ամենակարևոր աջակիցը, Գազայի պատերազմի հենց սկզբից, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում դիվանագիտական ջանքեր է գործադրել՝ Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու և պատերազմին վերջ դնելու նպատակով»:
Նրա խոսքով. «Էսմայիլ Հանիյեն հայտարարել է, որ չնայած Սիոնիստական ռեժիմի հարձակումներին, Դիմադրության ուժերը շատ լավ վիճակում են»:
Քանանի Չաֆին նաև հայտարարել է, որ այն, ինչ արել է Սիոնիստական ռեժիմը մինչ այժմ, իրականացվել է ԱՄՆ-ի կառավարման և վերնախավի հովանավորությամբ, հավելելով, որ ամերիկյան կառավարությունը Գազայի հատվածի պատերազմի բարոյական և քաղաքական պարտվողն է։