Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Իրանի հասցեին հնչող մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծելով, որ Իսլամական խորհրդարանի ռազմավարական գործողության մասին օրենքն ուղղված է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը , ասել է,-«Իրանի միջուկային ծրագրի դեմ արևմտյան երկրների մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում Իրանի միջուկային ծրագրի վերջին վիճակի մասին ասել է,-«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը շաղախված է քաղաքական հարցերով, և որոշ եվրոպական երկրներ ևս մաքսիմալիստական պահանջներ են ներկայացնում, ինչը ակնհայտ է, սակայն առկա է այն փաստը, որ Գործակալության և Իրանի հարաբերությունները NPT-ի և երաշխիքների համաձայնագրի շրջանակում են, և նրանք վերահսկում են Իրանի միջուկային ծրագիրը։
Էսլամին ասել է.-«ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերը ինչպես Իրանը, պետք է կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, քանի որ Իրանը կատարել է իր պարտավորությունները, և երբ նրանք վերադառնան իրենց պարտավորություններին, Իրանը նույնպես կվերադառնա իր պարտավորություններին»:
Իրանի փոխնախագահ և ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Իսլամական խորհրդարանի ռազմավարական գործողության մասին օրենքը բնականաբար ուղղված է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմանը, և Ատոմային էներգիայի կազմակերպությունն այս օրենքի շրջանակներում է առաջ տանում միջուկային ծրագիրը։
Միջուկային տեխնոլոգիան այն հիմնական և առանցքային տեխնոլոգիաներից է, որը մեծ ներդրում ունի նոր տեխնոլոգիաների և նոր արդյունաբերության զարգացման գործում։
Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով տեղական փորձագետների կարողություններին, ձեռնամուխ է եղել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը և բարեխղճորեն ապացուցել, որ այլ նպատակ չունի, քան այս էներգիայի խաղաղ և արդյունաբերական օգտագործումը։
Վերջին տարիներին Իրանի միջուկային ոլորտի գիտնականներին հաջողվել է արտադրել լայն սպառման ապրանքներ, որոնք անհրաժեշտ են երկրի գիտական և հետազոտական կենտրոններին: