ԻՀՊԿ-ի նավերի վրա արհեստական ​​ինտելեկտով հագեցած հրթիռներ են տեղադրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i211092-ԻՀՊԿ_ի_նավերի_վրա_արհեստական_ինտելեկտով_հագեցած_հրթիռներ_են_տեղադրվել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է ծովուժի նավերի վրա արհեստական ​​ինտելեկտով հագեցած հրթիռներ տեղադրվելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2023 13:16 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի նավերի վրա արհեստական ​​ինտելեկտով հագեցած հրթիռներ են տեղադրվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է ծովուժի նավերի վրա արհեստական ​​ինտելեկտով հագեցած հրթիռներ տեղադրվելու մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ասել է,-«Արհեստական ​​ինտելեկտով  հագեցած բարձր հեռահարության հրթիռներ են տեղադրվել  ԻՀՊԿ նավերի վրա»:

Ծովակալ  Թանգսիրին հավելել է, -«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժում իրանցի մասնագետների կողմից այս նավերի կառուցումը ցույց է տալիս այս երկրի զավակների լուրջ վճռականությունը ռազմական ոլոտում ինքնաբավության հասնելու համար»։ 

Նշելով,որ Պարսից ծոցում  թշնամու բոլոր տեղաշարժերը 24 ժամ շարունակ վերահսկվում  են ցամաքային, օդային, վերջրյա և ստորջրյա համակարգերով, ծովակալ Թանգսիրին ընդգծել է ,-«Մեծ աշխատանքներ են կատարվել անօդաչու թռչող սարքերի, հեռահարության մեծացման, ստորջրում   բեռնման և հրթիռներով  բեռնման ոլորտներում»։ 

Իրանի պաշտպանական դոկտրինան հիմնականում հիմնված է զսպման սկզբունքի վրա։  Իրական զսպող ուժ ստեղծելու համար էական է ունենալ հուսալի ռազմական և սպառազինական հնարավորություններ և ուժեղ  ու  լավ զինված ուժեր։