ԻՀՊԿ-ի նավերի վրա արհեստական ինտելեկտով հագեցած հրթիռներ են տեղադրվել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է ծովուժի նավերի վրա արհեստական ինտելեկտով հագեցած հրթիռներ տեղադրվելու մասին։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ասել է,-«Արհեստական ինտելեկտով հագեցած բարձր հեռահարության հրթիռներ են տեղադրվել ԻՀՊԿ նավերի վրա»:
Ծովակալ Թանգսիրին հավելել է, -«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժում իրանցի մասնագետների կողմից այս նավերի կառուցումը ցույց է տալիս այս երկրի զավակների լուրջ վճռականությունը ռազմական ոլոտում ինքնաբավության հասնելու համար»։
Նշելով,որ Պարսից ծոցում թշնամու բոլոր տեղաշարժերը 24 ժամ շարունակ վերահսկվում են ցամաքային, օդային, վերջրյա և ստորջրյա համակարգերով, ծովակալ Թանգսիրին ընդգծել է ,-«Մեծ աշխատանքներ են կատարվել անօդաչու թռչող սարքերի, հեռահարության մեծացման, ստորջրում բեռնման և հրթիռներով բեռնման ոլորտներում»։
Իրանի պաշտպանական դոկտրինան հիմնականում հիմնված է զսպման սկզբունքի վրա։ Իրական զսպող ուժ ստեղծելու համար էական է ունենալ հուսալի ռազմական և սպառազինական հնարավորություններ և ուժեղ ու լավ զինված ուժեր։