Ռայիսին քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները կասեցնելու հարցում միջազգային կազմակերպությունների անգործունակությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i211106-Ռայիսին_քննադատել_է_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունները_կասեցնելու_հարցում_միջազգային_կազմակերպությունների_անգործունակությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը քննադատել է միջազգային կազմակերպությունների անգործունակությունը Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները կասեցնելու հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2023 14:47 Asia/Tehran
  • Ռայիսին քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները կասեցնելու հարցում միջազգային կազմակերպությունների անգործունակությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը քննադատել է միջազգային կազմակերպությունների անգործունակությունը Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները կասեցնելու հարցում։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Պակիստանի նախագահ Արեֆ Ռահման Ալավիի հետ հեռախոսազրույցում՝ անդրադառնալով Գազայի իրավազրկված ու հզոր ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունների ու ցեղասպանության շարունակությանը  և միջազգային կազմակերպությունների անգործունակությանը այդ հանցագործությունները դադարեցնելու հարցում, ընդգծել է Իսլամական երկրների համակարգված գործողությունների կարևորությունը՝ այս ռեժիմի վրա ճնշում գործադրելու և Գազայում սպանությունների ու հանցագործությունների մեքենան կանգնեցնելու համար:

 Ռայիսին նաև ընդգծել է Պակիստանի կողմից սահմանային անվտանգության բարելավմանն ուղղված ավելի շատ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը և մատնանշելով երկու երկրների համագործակցությունը հատկապես էներգետիկայի ոլորտում ընդլայնելու մեծ ներուժը՝ հույս է հայտնել, որ երկու երկրների իշխանությունները կաշխատեն ավելի լրջորեն իրացնել այդ ներուժը։

Այս հեռախոսազրույցում Պակիստանի նախագահ Արեֆ Ռահման Ալավին, մատնանշելով Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի դիրքորոշումը Պաղեստինի ճնշված ժողովրդի իրավունքները  պաշտպանելու հարցում, բարձր է գնահատել Թեհրանի ջանքերն այս հարցում՝ նկատելով, որ իսլամական երկրների համակարգված ու համատեղ ջանքերն ու գործողությունները կարող են լրացուցիչ ճնշում գործադրել սիոնիստների վրա՝ Գազայում իրենց հանցագործությունները դադարեցնելու համար։

Պակիստանի նախագահը հաստատել է Իրանի նախագահի տեսակետը Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու և Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու գործում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անկարողության մասին՝ ասելով, որ պետք է ձգտել միջազգային կազմակերպությունների կառուցվածքում լուրջ փոփոխությանը, իսկ  մուսուլմանները այս հարցում պետք է լինեն առաջամարտիկներ։

Արեֆ Ռահման Ալավին, վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մի շարք իրանցի անվտանգության աշխատակիցների նահատակության կապակցությամբ, ցավակցել է Իրանի նախագահին, կառավարությանն ու ժողովրդին՝ ընդգծելով, որ Պակիստանի կառավարությունը ջանքեր կգործադրի` բարելավելու ընդհանուր սահմանների անվտանգությունը և կանխելու թշնամական և ահաբեկչական խմբավորումների գործունեությունը այս շրջաններում։