Գեներալ Սոլեյմանիի նահատակության տարելիցի նախօրեին, Քերմանի բնակիչները կհանդիպեն ԻԻՀ առաջնորդի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i211130-Գեներալ_Սոլեյմանիի_նահատակության_տարելիցի_նախօրեին_Քերմանի_բնակիչները_կհանդիպեն_ԻԻՀ_առաջնորդի_հետ
Քերմանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Դիմադրության ճակատի առաջնորդ և ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին ընդառաջ, նահանգի բնակիչները Թեհրանում կհանդիպեն ԻԻՀ առաջնորդի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 06:43 Asia/Tehran
  • Գեներալ Սոլեյմանիի նահատակության տարելիցի նախօրեին, Քերմանի բնակիչները կհանդիպեն ԻԻՀ առաջնորդի հետ

Քերմանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Դիմադրության ճակատի առաջնորդ և ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին ընդառաջ, նահանգի բնակիչները Թեհրանում կհանդիպեն ԻԻՀ առաջնորդի հետ»:

Նահատակ Սոլեյմանին ծագումով Քերմանից էր: Նա սպանվեց ամերիկյան ահաբեկչական ուժերի կողմից՝ 2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադում։

Քերմանի նահանգապետ Մոհամմադ Մեհդի Ֆադաքարի և ԻՀՊԿ Քերման նահանգի ստորաբաժանման հրամանատար գեներալ  Մոհամմադ Ալի Նազարիի ներկայությամբ կայացած վարչական խորհրդի նիստում, հոջաթոլէսլամ վալմոսլեմին Հասան Ալիդադի Սոլեյմանին ասել է. «Քերմանը պատրաստվում է Դիմադրության ճակատի նահատակների մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ հյուրընկալել Հաջ Ղասեմ Սոլեյմանի ուխտավորներին»:

Քերման նահանգում ԻԻՀ առաջնորդի ներկայացուցիչն ընդգծել է, որ նահանգում բնակվում է  շուրջ 3 միլիոն մարդ և նրանք բոլորը ցանկություն են հայտնել հանդիպել առաջնորդին: