ԱԳՆ խոսնակ. Իրանը դույզն չափով չի վարանի իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i211152-ԱԳՆ_խոսնակ._Իրանը_դույզն_չափով_չի_վարանի_իր_տարածքային_ամբողջականության_պահպանման_հարցում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը արձագանքելով իրանական կղզիների մասին ռուս-արաբական համագործակցության ֆորումի տարածած հայտարարությանը, ընդգծել է.- Իրանը դույզն չափով չի վարանի իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 13:41 Asia/Tehran
  • ԱԳՆ խոսնակ. Իրանը դույզն չափով չի վարանի իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը արձագանքելով իրանական կղզիների մասին ռուս-արաբական համագործակցության ֆորումի տարածած հայտարարությանը, ընդգծել է.- Իրանը դույզն չափով չի վարանի իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր (հինգշաբթի) դատապարտելով և մերժելով Մարոկկոյում իրանական եռյակ կղզիների վերաբերյալ ռուս-արաբական համագործակցության ֆորումի նիստի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ արված անհիմն պնդումը,ասել է,-Իրանական երեք կղզիների վերաբերյալ այս հայտարարության մեջ արված պնդումներն անհիմն ու մերժելի են։ 

Քանանին հավելել է.-Իրանական Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիները, որոնք գտնվում են Պարսից ծոցի կապույտ ջրերում, ընդմիշտ պատկանում են Իրանին և համարվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անբաժանելի մասը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ասել է. - Իրանի Իսլամական Հանրապետությունը երեք կղզիների նկատմամբ իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցը բանակցային թեմա չի համարում և ցանկացած կողմի ցանկացած պնդում այս կապակցությամբ համարում է մերժված  և երբեք  չի հրաժարվելու իր ինքնիշխան ու տարածքային իրավունքներից։

Ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականությունը և բարիդրացիության սկզբունքը հարգելու անհրաժեշտությունը, Քանանին ասել է. -Իրանի Իսլամական Հանրապետությունը  իր հյուսիսային և հարավային բոլոր հարևաններին կոչ է անում հաշվի առնել երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում առկա փաստացի և պոտենցիալ հնարավորությունները և  հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել և խուսափել մերժված որոշ անհիմն հայտարարություններ  հնչեցնելուց և կրկնելուց։

Քանանին ընդգծել է. - Իրանը դույզն չափով չի վարանի իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում։