ԻԻՀ առաջնորդի խորհրդականը քննադատել է Ռուսաստանին՝ եռյակ կղզիների կապակցությամբ
ԻԻՀ առաջնորդի խորհրդականը քննադատել է Ռուսաստանին՝ եռյակ կղզիների կապակցությամբ։
ԻԻՀ առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Մարոկկոյում կայացած հանդիպման ժամանակ, արձագանքելով եռյակ կղզիների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանն, ասել է. «Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական և բարեկամական հարաբերությունները հեշտությամբ ձեռք չեն բերվել: Այս առումով պետք է հաշվի առնել երկկողմ և տարածաշրջանային շահերը: Եվ այն պայմաններում, երբ Ռուսաստանը գտնվում է միջազգային բարդ իրավիճակում, ցավալի է լսել այդ երկրի ԱԳՆ-ի կողմից հնչեցված որոշ դիրքորոշումներ»:
Վելայաթին Մոսկվային խորհուրդ է տվել չվնասել իր հեղինակությունը՝ ցածր արժեք ձեռք բերելու համար։
Հատկանշական է, որ Մարոկկոյում կայացած արաբա-ռուսական համագործակցության ֆորումի վեցերորդ հանդիպման հայտարարության մեջ Պարսից ծոցի երկրներն ու Ռուսաստանը պահանջել են եռյակ կղզիների հարցը բարձրացնել Միջազգային դատարանում։