Գեներալ Սայարի. ԻԻՀ զինված ուժերը պատրաստ են դիմակայել սպառնալիքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i211188-Գեներալ_Սայարի._ԻԻՀ_զինված_ուժերը_պատրաստ_են_դիմակայել_սպառնալիքներին
ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալն ընդգծել է. «Զինված ուժերը պատրաստ են դիմակայել սպառնալիքներին։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 08:44 Asia/Tehran
  • Գեներալ Սայարի. ԻԻՀ զինված ուժերը պատրաստ են դիմակայել սպառնալիքներին

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալն ընդգծել է. «Զինված ուժերը պատրաստ են դիմակայել սպառնալիքներին։

Ծովակալ Հաբիբուլլա Սայարին  ասել է. «Զինված ուժերում, բանակում և ռազմածովային  ուժերում առկա հնարավորությունների շնորհիվ, իսլամական Իրանի սահմանները պահպանելու    կարողությունն օրեցօր աճում է, և այդ ուժերը պատրաստ են  դիմակայել ցանկացած սպառնալիքի»:

Սայարին հավելել է. «Սխալ է մտածել, թե մենք թշնամի չունենք: Սպառնալիքը միշտ առկա է: Իսկ բարձր  պատրաստվածությամբ ռազմական ուժերը մարտունակության բարձրացման կարևոր  բաղադրիչն են»:

Նրա խոսքով. «Հենց զինված ուժերի պատրաստվածության բարձր մակարդակն է վերջին 40 տարիների ընթացքում հետ մղել ԱՄՆ-ի հանցավոր ռեժիմին, որը ռազմակայաններ ունի բոլոր հարևան երկրներում և որի հիմնական թիրախն իսլամական Իրանն է»։