Քանանի. Իրանի ժողովուրդը Ամերիկայի շնորհավորանքների ու բարեխղճության կարիքը չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i211206-Քանանի._Իրանի_ժողովուրդը_Ամերիկայի_շնորհավորանքների_ու_բարեխղճության_կարիքը_չունի
Իրանի ԱԳՆ խոսնակը, արձագանքելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալի կողմից իրանական «Յալդայի» տոնի կապակցությամբ Իրանի ժողովրդին շնորհավորելու կեղծավոր արարքին, ասել է. «Իրանի ժողովուրդը ստախոսների ու կեղծավորների շնորհավորանքների ու բարեխղճության կարիքը չունի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 12:50 Asia/Tehran
  • Քանանի. Իրանի ժողովուրդը Ամերիկայի շնորհավորանքների ու բարեխղճության կարիքը չունի

Իրանի ԱԳՆ խոսնակը, արձագանքելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալի կողմից իրանական «Յալդայի» տոնի կապակցությամբ Իրանի ժողովրդին շնորհավորելու կեղծավոր արարքին, ասել է. «Իրանի ժողովուրդը ստախոսների ու կեղծավորների շնորհավորանքների ու բարեխղճության կարիքը չունի»։

Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլին (Abram Paley) հինգշաբթի օրը տեսաուղերձ է հրապարակել «Յալդայի» գիշերվա կապակցությամբ՝ շնորհավորելով Իրանի ժողովրդին այս տոնի կապակցությամբ։

Անդրադառնալով Իրանի և աշխարհի շատ մարդկանց համար «Յալդայի» նշանակությանը, Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալն այս գիշերը համարել է «տոնելու և ուրախանալու ժամանակ»։

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, այս կապակցությամբ  Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ուրբաթ օրը, ի պատասխան Յալդայի գիշերվա կապակցությամբ Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալի ուղերձին, «X» սոցիալական ցանցում գրել է. « Լկտիությունն ու կեղծավորությունը Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ հիվանդագին կերպով արմատավորվել է»։

Քանանին հավելեց. «Եթե մենք չափանիշ վերցնենք միայն վերջին 77 օրվա ընթացքում Միացյալ Նահանգների դիրքորոշումն ու գործողությունները պաղեստինցիների ցեղասպանության առնչությամբ, ապա մենք կարիք չենք ունենա ուսումնասիրելու այս երկրի գործելակերպը վերջին հարյուր տարիների ընթացքում, որպեսզի հասկանանք Միացյալ Նահանգների կեղծավորության և երեսպաշտության  աստիճանը մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.«Իրանի ժողովուրդը ստախոսների ու կեղծավորների շնորհավորանքների ու բարեխղճության կարիքը չունի»։

Հիշեցնենք, որ Իրանում ձմռան առաջին և տարվա ամենաերկար գիշերը կոչվում է «Յալդայի գիշեր»։

Յալդայի գիշերվա ծեսն իրանցիների հնագույն ծեսերից է, և այս ծեսը հնուց ի վեր իրանցիների միասնության, համերշախության և շփումների խորհրդանիշն է: