Իրանի նախազգուշացումը տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի սադրիչ գործողություններիկապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i211216-Իրանի_նախազգուշացումը_տարածաշրջանում_Սիոնիստական_ռեժիմի_սադրիչ_գործողություններիկապակցությամբ
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմի սադրիչ գործողությունների կապակցությամբ, որոնք կարող են լրջորեն ազդել տարածաշրջանի խաղաղության և անվտանգության վրա։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 14:31 Asia/Tehran
  • Իրանի նախազգուշացումը տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի սադրիչ գործողություններիկապակցությամբ

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմի սադրիչ գործողությունների կապակցությամբ, որոնք կարող են լրջորեն ազդել տարածաշրջանի խաղաղության և անվտանգության վրա։

Հինգշաբթի օրը Անվտանգության խորհրդի նիստում, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է.- Իրանն Անվտանգության խորհրդից պահանջում է դատապարտել Իսրայելի ռեժիմի ապակայունացնող գործունեությունը և Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության կոպիտ խախտումը, որը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։

Հայտարարելով, որ անօրինական պատժամիջոցների սահմանումը մեծացրել է Սիրիայի խնդիրները, Իրավանին է կարևորել է ՄԱԿ-ի աջակցող դերը Սիրիայում և հայտարարել. Իրանն աջակցում է սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկիր։

Իրավանին մտահոգիչ է համարել ապօրինի օտարերկրյա ուժերի վերահսկողության տակ գտնվող և օկուպացված տարածքներում անվտանգության իրավիճակը, և ասել,- Անապահովության հիմնական աղբյուրը ԱՄՆ ռազմական ուժերի անօրինական ներկայությունն ու շարունակական օկուպացիան է, որը նպաստավոր միջավայր է ստեղծում Սիրիայում և ավելի լայն տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների աճի համար։

Նշելով, որ Սիոնիստական ​​ռեժիմը պնդում է իր ագրեսիվ գործողությունները Սիրիայի տարածքի դեմ, ԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչն ասել է․- Հրադադար հաստատելու և Գազայի  ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմական մեքենան կասեցնելու համար ՄԱԿ-ի  կանոնադրության վրա հիմնված Անվտանգության խորհրդի պարտականությունների կատարմանը խոչընդոտելը ցույց է տալիս, թե ԱՄՆ-ը որքան անհանգստացած է ​​տարածաշրջանում լարվածության ավարտի, և խաղաղության ու անվտանգության հաստատման կապակցությամբ: