Ամիր Աբդոլլահյան. Իրանն իր տարածքային ամբողջականության հարցում որևէ մեկին տուրք չի տալիս
Իրանի ԱԳ նախարարն իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսզրույցում ասել է. «Թեհրանը Իրանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հարցում որևէ մեկին տուրք չի տալիս»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները, Պաղեստինում և Գազայի հատվածում իրավիճակը, ինչպես նաև երկկողմ ու տարածաշրջանային որոշ հարցեր։
Այս հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարը, դրական գնահատելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանն ուղղված բանակցությունների ընթացքը, մատնանշեց տարածաշրջանում որոշ օտարերկրյա կողմերի միջամտությունների բացասական հետևանքները, և ընդգծելով տարածաշրջանի երկրների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ ասաց, որ տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ստեղծման և երաշխավորման գործում։
Արձագանքելով Մարոկկոյում արաբա-ռուսական համագործակցության ֆորումի վեցերորդ հանդիպման հայտարարության մի մասին, Ամիր Աբդոլլահյանը իրանական եռյակ կղզիները համարել է Իրանի տարածքային ամբողջականության անբաժանելի մասը՝ հայտարարելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին մերժում է այս առնչությամբ ցանկացած կողմի ցանկացած պնդում։
Անդրադառնալով Մոսկվայի և Թեհրանի դրական և աճող հարաբերություններին՝ Իրանի ԱԳ նախարարը հիշեցրեց, որ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը պետությունների միջև հարաբերությունների հիմնարար սկզբունքներից մեկն է, Թեհրանն Իրանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հարցում որևէ մեկին տուրք չի տալիս։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ, անդրադառնալով 3+3 տարածաշրջանային մեխանիզմի հետ կապված վերջերս Թեհրանում կայացած հանդիպմանը, ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման, տարածաշրջանային մեխանիզի ստեղծման և դրա իրականացումն երաշխավորելու գործընթացում վերոհիշյալ երկրներին օգնելու համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին։
Լավրովն ասել է. «Իրանի դերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում կարևոր է և կառուցողական»։
ՌԴ ԱԳ նախարարը նաև Մոսկվա-Թեհրան հարաբերությունները համարել է ռազմավարական՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միշտ հարգվել է Ռուսաստանի կողմից և երբեք չպետք է կասկածի տակ դրվի պաշտոնական Մոսկվայի այս քաղաքականությունը։ Մարոկկոյի հանդիպման վերջնական հայտարարությունը պատրաստելու բանակցություններում մենք ուշադրություն ենք դարձրել Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման նկատմամբ։
Չորեքշաբթի (դեկտեմբերի 20-ին) Մարոկկոյում Մարոկկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտայի նախագահությամբ և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և արաբական երկրների արտգործնախարարների ներկայությամբ տեղի ունեցավ Արաբ-Ռուսաստան համագործակցության ֆորումի վեցերորդ հանդիպումը, որի հայտարարության մի հատվածում կրկնվել են իրանական եռյակ կղզիների մասին անհիմն պնդումները։