Ծովակալ Իրանի. Իրանը օվկիանոսում անվտանգություն հաստատելու իր կարողությունն է առաջարկում IONS-ին
Թաիլանդում կայացած Հնդկական օվկիանոսին սահմանակից երկրների (IONS) ռազմածովային ուժերի հրամանատարների հանդիպման ժամանակ, Իրանի ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է, որ Իրանն անդամներին կներկայացնի օվկիանոսում անվտանգության հաստատման ոլորտում իր հնարավորությունները։
IONS-ը ստեղծվել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի առաջարկով 2008 թվականին՝ Հնդկական օվկիանոսում ծագած անվտանգության խնդիրների լուծման նպատակով։
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ IONS -ն ունի 25 անդամ և երեք աշխատանքային խմբեր, որոնցից երկուսը գլխավորում է Իրանը:
Նա նշել է, որ Իրանը և Հնդկաստանը միության ամենաակտիվ անդամներն են, և կրում են կառույցի կարևորագույն՝ ծովային անվտանգության կոմիտեի պատասխանատվությունը: