Բանտարկյալների արտահանձնում` Հայաստանի և Իրանի միջև դատական համագործակցության շրջանակներում
Դեկտեմբեր 23, 2023 12:33 Asia/Tehran
Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հետևողականության արդյունքում և երկու երկրների դատաիրավական համագործակցության շրջանակում ուրբաթ օրը Իրան է տեղափոխվել Հայաստանում ազատազրկված Իրանի 6 քաղաքացի։
Այս գործողությունը իրականացվել է իրավական գործընթացներն անցնելուց հետո դատապարտյալների արտահանձնման պայմանագրի շրջանակներում։
Այս համատեքստում անցած երեքշաբթի օրը Երևան է տեղափոխվել նաև Իրանում անազատության մեջ գտնվող Հայաստանի մեկ քաղաքացի։
Սա իրանցի բանտարկյալների երկրորդ խումբն է, որոնք այս տարի կտեղափոխվեն Իրանի Իսլամական Հանրապետություն։