Դեկտեմբերի 30-ի հերոսապատումը վիլայաթի հետ ժողովրդի համերաշխության դրսևորումն էր
https://parstoday.ir/hy/news/iran-i211588-Դեկտեմբերի_30_ի_հերոսապատումը_վիլայաթի_հետ_ժողովրդի_համերաշխության_դրսևորումն_էր
2009 թ. դեկտեմբերի 30-ին (իրանական 1388 թ.-ի դեյ ամսի 9 ), Աշուրայի տարելիցին զուգահեռ, Իրանի ժողովուրդը, մասնակցելով բազմամիլիոնանոց քայլարշավին, կտրուկ պատասխան տվեց համակարգի դեմ դավադրություն կազմակերպող պառակտիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2023 06:35 Asia/Tehran
  • Դեկտեմբերի 30-ի հերոսապատումը վիլայաթի հետ ժողովրդի համերաշխության դրսևորումն էր

2009 թ. դեկտեմբերի 30-ին (իրանական 1388 թ.-ի դեյ ամսի 9 ), Աշուրայի տարելիցին զուգահեռ, Իրանի ժողովուրդը, մասնակցելով բազմամիլիոնանոց քայլարշավին, կտրուկ պատասխան տվեց համակարգի դեմ դավադրություն կազմակերպող պառակտիչներին:

Այս քայլերթը շրջադարձային էրր իսլամական հեղափոխության պատմության մեջ և հերթական ոսկե էջն ավելացրեց Իրանի ժողովրդի՝ պատվով լի պատմության մեջ։

2009 թ.-ի նախագահական ընտրություններից հետո երկրում պառակտիչ գործողությունների հրահրման գործում մեծ դերակատարություն են ունեցել Բրիտանիան և ԱՄՆ-ը:

Դեկտեմբերի 30-ի քայլերթն այն մարդկանց պատվի, անկախության և խորաթափանցության խորհրդանիշն է, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին իսլամի սկզբունքները և հեղափոխության գաղափարներն ու բարձր ձայնով հայտարարեցին, որ եթե թշնամին կանգնի իրենց կրոնի դեմ, իրենք կկանգնեն ողջ աշխարհի դեմ:

2009թ դեկտեմբերի 30-ին կայացած երթին Թեհրանում և Իսլամական Իրանի այլ քաղաքներում մասնակցեցին տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ, հերթական անգամ աշխարհին հայտարարելով Իրանի իսլամական համակարգի լեգիտիմության մասին: