ԻԻՀ եռյակ իշխանությունների ղեկավարները ցավակցական ուղերձներ են հղել Քերմանի ահաբեկչության կապակցությամբ
(last modified Thu, 04 Jan 2024 06:26:25 GMT )
Հունվար 04, 2024 09:56 Asia/Tehran
  • ԻԻՀ եռյակ իշխանությունների ղեկավարները ցավակցական ուղերձներ են հղել  Քերմանի ահաբեկչության կապակցությամբ

Առանձին ուղերձներով դատապարտելով Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունն Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարները հայտարարել են, որ հարձակման հեղինակները խստագույնս կպատժվեն:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին իր ուղերձում խստորեն դատապարտել է Քերմանի գերեզմանատանը գեներալ Սոլեյմանիի հիշատըտակի արարողության ժամանակ տեղի ունեված ահաբեկչությունը:

Ռայիսին համապատասխան կառույցների պատասխանատուներին հրահանգել է անհապաղ օգնել վիրավորներին և հայտնաբերել ահաբեկչության կազմակերպիչներին:

Ռայիսիի ուղերձում ասված է. «Անկասկած, այս վախկոտ հանցագործության հեղինակները կբացահայտվեն ու կպատժվեն իրավապահների կողմից: Թշնամիները պետք է իմանան, որ նման գործողությունները երբեք չեն կարող խաթարել Իրանի ժողովրդի վճռականությունն ու երկաթյա կամքը՝ ի պաշտպանություն իսլամական իդեալների: Իրանի ժողովուրդն այսօր առավել քան վճռական է՝ չորացնել սարսափի ու բռնության արմատները»:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ուղերձում ասված է. «Իրավապահ մարմինները պետք է բացահայտեն այս արյունալի միջադեպի հեղինակներին, իսկ բժշկական կենտրոններն օգնեն վիրավորներին։ Խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովը նույնպես պետք է հետաքննություն անցկացնի և զեկույց ներկայացնի խորհրդարան»:

Դատական իշխանության ղեկավար հոջաթոլէսլամ վալմոսլեմին Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին նույնպես իր ուղերձում նշել է. «Անկասկած, այս հանցագործության մեղավորները կպատժվեն։ Հետախուզական, անվտանգության և իրավապահ մարմինները պարտավոր են հայտնաբերել հանցագործության ղեկավարներին ու մեղավորներին և հանձնել երկրի դատական համակարգին»։

Խստորեն դատապարտելով Քերմանի ահաբեկչությունը և ցավակցելով մի խումբ հայրենակիցների նահատակության կապակցությամբ, ԻԻՀ կառավարությունը վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել:

Իրանում այսօր համազգային սգո օր է հայտարարվել։