Ռայիսի. Տարածաշրջանի անվտանգությունը նահատակ Սոլեյմանիի սխրագործությունների շնորհիվ է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ այսօր տարածաշրջանում անվտանգությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ղասեմ Սոլեյմանիի սխրագործությունների շնորհիվ է:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուրբաթ օրը Քերման քաղաքի Իմամ Ալի անվան աղոթավայրում ահաբեկչական հանցագործությունների նահատակների հուղարկավորության արարողության ժամանակ նշել է նահատակ գեներալ-գնդապետ Ղասեմ Սոլեյմանիի ջանքերն ու քաջությունը իմպերիալիզմի և ահաբեկչության դեմ պայքարում՝ ասելով, որ նահատակ Սոլեյմանին տարածաշրջանում ստեղծել է իմպերիալիզմի դեմ դիմադրության հոսանք և թշնամուն ստիպել նահանջել:
ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին ևս Քերմանում ահաբեկչական ոճրագործության զոհվածների հուղարկավորության արարողության ժամանակ այս հանցագործությունը համարեց տարածաշրջանում իմպերիալիզմի ծանր պարտության արտացոլումը, և նշելով, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իրանը բոլոր մարտերում հաղթել է Ամերիկային, ասաց, որ Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Սիրիայում և Եմենում կրած պարտությունից բացի, ամերիկացիները չկարողացան հասնել իրենց նպատակներին՝ Իրանի դեմ լայնածավալ պատժամիջոցներով, և այժմ նրանց համար որևէ անվտանգ տեղ չկա մահմեդականներին գերիշխելու համար: