Իրանն արձագանքել է Եմենի դեմ ուղղված ԱԽ բանաձևի ընդունմանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԱԽ 2722 հակաեմենական բանաձևի հաստատումն ապահովում է ԱՄՆ-ի քաղաքական նպատակները:
Նասեր Քանանին հայտարարել է. «Այս բանաձևը, որն իբրև թե պետք է աջակցի Կարմիր ծովում նավագնացության իրավունքին, իրականում միջոց է՝ ապահովելու ԱՄՆ-ի քաղաքական նպատակները, որն աջակցում է Սիոնիստական ռեժիմին՝ Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ հանցագործությունների շարունակման հարցում»: Քանանին հավելել է. «Ճնշում բանեցնելով ԱԽ անդամների վրա և անտեսելով տարածաշրջանում ճգնաժամի և լարվածության բուն պատճառն, ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում ընդունեց բանաձև, որը վերաբերվում է Կարմիր ծովում նավարկության իրավունքների և ազատության ապահովմանը: Սակայն բանաձևի հիմնական նպատակը Վաշինգտոնի գլխավորած «Ծովային կոալիցիան» լեգիտիմացնելն է՝ քաղաքական կոնկրետ նպատակների հասնելու և Գազայում Իսրայելի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու համար»։ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է ԱՄՆ-ի առաջարկած և Եմենի Անսարալլահի դեմ ուղղված 2722 բանաձևը, որը վերաբերվում է Կարմիր ծովում իրականացված հարձակումներին, սակայն որում անտեսվել է այդ հարձակումների պատճառը և Գազայի դեմ հարձակումներում ԱՄՆ-ի կողմից Իրսայելին ցուցաբերված աջակցությունը: Եվ կանխատեսելի էր, որ ԱՄՆ-ն իր գործընկեր Բրիտանիայի հետ միասին, կհարձակվի Եմենի վրա: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Իրաքը, դատապարտել են այս հարձակումը: Իսկ մի խումբ կոնգրեսականներ, նշելով, որ Եմենի դեմ հարձակումն իրականացվբել է առանց Կոնգրեսի թույլտվության, զգուշացրել են դրա հետևանքների կապակցությամբ: ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ վճռական քայլեր ձեռնարկի՝ Իսրայելի ռեժիմին ստիպելու դադարեցնել արյունահեղությունը, որպեսզի հնարավոր լինի արագ, անվտանգ և անարգել կերպով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի պաղեստինցի բնակիչներին»: