Ռայիսի. Պաղեստինը դարձել է մարդկության աշխարհի առաջին խնդիրը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը «Ալ-Աքսայի փոթորիկը» թեմայով միջազգային համաժողովում ընդգծել է՝ Պաղեստինը դարձել է մարդկության աշխարհի առաջին խնդիրը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (կիրակի) Թեհրանում մեկնարկած «Ալ-Աքսայի փոթորիկը և մարդկային խղճի զարթոնքը» թեմայով առաջին միջազգային համաժողովում ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ Պաղեստինը իսլամական աշխարհի առաջին խնդիրն է, իսկ սրբազան Ղոդսի ազատագրումը առաջնահերթություն է իսլամական աշխարհում»։
Նշելով, որ պաղեստինյան հարցի լուծման ելքը դիմադրությունն է, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է,-«Եթե ճնշող հոսանքը տրամաբանություն ու բանակցություն չի հանդուրժում, ապա միակ տրամաբանությունը դիմադրությունն է»։
Ռայիսին նաև ասել է,-«Այսօր Ալ-Աքսայի ճակատամարտի հաղթողը Պաղեստինն է, իսկ այս դաշտում պարտվողը Սիոնիստական ռեժիմն ու նրա կողմնակիցներն են»։
Նախագահ Ռայիսին հստակեցրել է,-«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության մեջ Պաղեստինին և Դիմադրության խմբերին աջակցելը ներառված է աշխատանքային օրակարգում»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաեւ ասել է.-«Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող անվտանգություն ապահովել տարածաշրջանի երկրների, ոչ էլ Սիոնիստական ռեժիմի համար»։
Նշելով,որ զիջումների գնալու հոսանքը կամ պաղեստինյան հարցի հետ հաշտվելու գաղափարը չաշխատեց, Ռայիսին հայտարարել է, որ «Զիջումների գնալու հոսանքը չկարողացավ որևէ քայլ առաջ տանել, որովհետև դիմացի կողմը հավատարիմ չէ իր ուխտին, Սիոնիստական ռեժիմը մինչ այժմ խախտել է ավելի քան 400 միջազգային համաձայնագիր, բանաձեւ ու հայտարարություն»։