Իրանի և Հնդկաստանի միջև վերջնականացվել է Չաբահար նավահանգստի զարգացման մասին համաձայնությունը
(last modified Mon, 15 Jan 2024 15:10:15 GMT )
Հունվար 15, 2024 18:40 Asia/Tehran
  • Իրանի և Հնդկաստանի միջև վերջնականացվել է Չաբահար նավահանգստի զարգացման մասին համաձայնությունը

Երկուշաբթի օրը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկար հետ, որի ընթացքում կողմերը քննարկելով Չաբահար նավահանգստի զարգացմանն ուղղված անցած միջոցառումները, վերջնական համաձայնության են եկել այդ նավահանգստի զարգացման վերաբերյալ:

Երկու կողմերի համագործակցությունն ընդլայնելու նպատակով Իրանի և Հնդկաստանի միջև համատեղ տրանսպորտային կոմիտե ձևավորելու առաջարկով հանդես գալով, Բազրփաշն ասել է․- Աշխատանքային այս հանձնաժողովի ձևավորումը կակտիվացնի հյուսիս-հարավ միջանցքի տարանցիկ կարողությունն ու օգտագործումը։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է նաև Իրանի պատրաստակամությունը տրանսպորտային և տարանցման ոլորտներում նոր ներդրումների համար։

Չաբահար նավահանգստում Իրանի կառավարության զարգացման ծրագրերից է Շահիդ Բեհեշթի նավահանգստի երկրորդ փուլի զարգացումը և ռազմավարական սարքավորումների տրամադրումը բեռնաթափման և բեռնման հզորությունը բարելավելու համար:

Հաղորդման համաձայն, ավարտվել է Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի առաջին փուլի ենթակառուցվածքի շինարարությունը և ավարտին են հասցվում  նավահանգստային սարքավորումների կառուցման աշխատանքները։

Օմանի ծովի ափին գտնվող Իրանի Չաբահար ազատ գոտին, բացի Հնդկական օվկիանոսի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Եվրոպայի միջև անվտանգ և կարճ ճանապարհ ստեղծելուց, Հնդկաստանի համար ապահովում է ուղիղ ճանապարհ դեպի Աֆղանստան: