Քանանի. ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը հակասում է մարդու իրավունքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i213242-Քանանի._ԱՄՆ_ի_կողմից_պատժամիջոցների_կիրառումը_հակասում_է_մարդու_իրավունքներին
Արձագանքելկով Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի սպառնալիքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է. «ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները որպես այլ երկրների դեմ զենք օգտագործելը հակասում է կառավարությունների, ժողովուրդների, մարդու իրավունքներին և միջազգային իրավունքի չափանիշներին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2024 08:23 Asia/Tehran
  • Քանանի. ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը հակասում է մարդու իրավունքներին

Արձագանքելկով Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի սպառնալիքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է. «ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները որպես այլ երկրների դեմ զենք օգտագործելը հակասում է կառավարությունների, ժողովուրդների, մարդու իրավունքներին և միջազգային իրավունքի չափանիշներին»։

Նա հավելել է․ «Նման գործողություններն ուղղակի միջամտություն են երկրների ներքին գործերին և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։ Դրանց շարունակությունը կմեծացնի անկախ երկրների կամքն ու համագործակցությունը՝ դիմակայելու  միջամտողական քաղաքականությանը»։

ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ  նախագահական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուների որակազրկման վերաբերյալ Վենեսուելայի արդարադատության Գերագույն դատարանի որոշումը վտանգավոր է և որ Վաշինգտոնը պատարստվում է Կարակասի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։

Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահն այս կապակցությամբ ասել է. «Վաշինգտոնի նոր պատժամիջոցները կարժանանան կոշտ արձագանքի»։