Իրանը դատապարտել է Եմենում ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարձակումները
(last modified Sun, 04 Feb 2024 12:35:04 GMT )
Փետրվար 04, 2024 16:05 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Եմենում ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարձակումները

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Եմենի տարբեր քաղաքների և շրջանների վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի օդային և հրթիռային հարձակումները։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին կիրակի օրը այս հարձակումները անվանել է Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կրկնվող խախտում և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում Միացյալ Նահանգների և Բրիտանիայի կողմից և ասել.- Նման կամայական գործողությունների շարունակությունը բացահայտ արկածախնդրություն է և մտահոգիչ սպառնալիք  միջազգային խաղաղության ու անվտանգության համար։

Իրանի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է․- ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական գործողությունները տարածաշրջանի երկրների դեմ, այս երկու երկրների սխալ քաղաքականության և մոտեցման շարունակությունն է տարածաշրջանում իրենց ոչ լեգիտիմ նպատակներն առաջ մղելու համար։

Քանանին նշել է, որ այս հարձակումները ակնհայտ հակասության մեջ են Վաշինգտոնի և Լոնդոնի կրկնվող պնդումների հետ, այն է, որ նրանք չեն ցանկանում պատերազմ և հակամարտություն տարածել  տարածաշրջանում:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ անկասկած, միջազգային հանրությունը պատասխանատու է ԱՄՆ-ին և Բրիտանիային պատասխանատվության ենթարկելու համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան հարձակվել են Եմենի վրա՝ Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի և Բահրեյնի աջակցությամբ։

Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ շաբաթ գիշեր Միացյալ Նահանգները և Բրիտանիան 48 ավիահարված են հասցրել Սանաա, Հոդեյդա, Թաիզ, Բայզա, Հաջա և Սաադա նահանգներին։

Հակադարձելով Եմենի դեմ ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի նոր հարձակումներին՝ Եմենի Անսարալլահ շարժման քաղբյուրոյի անդամ՝ Մոհամմեդ Ալ-Բախիթին հայտարարեց, որ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ Եմենի զինված ուժերի գործողությունը կշարունակվի մինչև Գազա ներխուժման ավարտը։