Հայաստանի փոխվարչապետն այսօր կժամանի Թեհրան
Փետրվար 14, 2024 07:35 Asia/Tehran
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած 15 հոգանոց պատվիրակությունն այսօր կժամանի Թեհրան՝ մասնակցելու Իրան-Հայաստան տնտեսական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։
Երկօրյա այցի ընթացքում կքննարկվեն համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։