Իրանը դատապարտել է Եմենի դեմ ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարձակումները
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի լայնածավալ ռազմական հարձակումները համարել է կամայական և արկածախնդիր, միջազգայնորեն ճանաչված կանոններից ու սկզբունքներից դուրս և Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։
Շարունակելով տարածաշրջանում իրենց հանցագործությունները, ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշեր կրկին ռմբակոծել են Եմենի տարածքները։
Կիրակի օրը, դատապարտելով Եմենի վրա հարձակումը, Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին ասել է․- ԱՄՆ-ը և Անգլիան ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների և ցեղասպանության լիիրավ աջակիցներն են և բռնազավթիչ ու հանցավոր Սիոնիստական ռեժիմի անվտանգությունն ու անօրինական շահերը գերադասում են միջազգային խաղաղությունից և անվտանգությունից և այս ռեժիմի անվտանգությունն ապահովելու համար խախտում են բարոյական և մարդասիրական բոլոր սկզբունքները, ինչպես նաև միջազգային օրենքներն ու կանոնակարգերը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը հավելել է.- Նման հարձակումներով Միացյալ Նահանգները և Բրիտանիան ձգտում են տարածաշրջանում սաստկացնել լարվածությունն ու ճգնաժամը, ընդլայնել պատերազմի և անկայունության շրջանակը, շեղել հանրային կարծիքը Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններից և այդ ռեժիմի ռազմական հանցագործությունների շարունակության համար ենթահող պատրաստել և այդպիսով նրանք էլ մեղադրվում են ցեղասպանության մեջ։
Ամերիկյան և բրիտանական ռազմական ինքնաթիռների հարձակումից մի քանի ժամ անց Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարեց, որ Ադենի ծոցում հրթիռի թիրախ են դարձել ամերիկյան նավթատար։
Եմենի բանակը հայտարարել է, որ Կարմիր ծովում շարունակելու են Սիոնիստական ռեժիմի նավերի կամ օկուպացված տարածքներ մեկնող նավերի վրա հարձակումները, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի հատվածի վրա։